Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա

Հոկտեմբեր 17,2020 22:53

Իսրայելի Հայֆա քաղաքից դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետ՝ հայ համայնքի կազմակերպած խաղաղ ավտոերթը ավարտվել է ադրբեջանցիների սանձազերծած բախումով:

Երթի մասնակիցները, որոնց հետ եղել են նաեւ իսրայելցիներ, բողոքում էին Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի սանձազերծման ընթացքում միջազգային ահաբեկչական երկրի վերածված Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ:

Երթի ավարտին ադրբեջանցիները մի քանի մեքենաներով կտրել են խաղաղ հայ ցուցարարների ճանապարհը, քարերով ու մահակներով հարվածել մեքենաներին եւ նրանցում գտնվող հայերին: Տեղի է ունեցել բախում, որի ընթացքում մի քանի հայեր միջին ու թեթեւ  ծանրության վնասվածքներ են ստացել, իսկ մեր մի տարեց հայրենակից, որը գտնվելիս է եղել երթի առաջին շարքերում ընթացող մեքենքայում, ուշագնաց է եղել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը  ձերբակալել է մի քանի ադրբեջանցու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031