Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր. «Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, եւ սա մարդկության դեմ հանցագործություն է»

Հոկտեմբեր 18,2020 23:00

Գերմանիայի Բունդեսթագի եւ Լանդթագի չորս պատգամավորներ այցելել են Արցախ եւ ականատեսը եղել, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպես է ապրում Արցախի հերոս ժողովուրդը, եւ ինչպես են ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվում տարբեր քաղաքների վրա: Նրանք պատմել են իրենց տեսածի մասին:

Շտեֆեն Քոտրե, Բունդեսթագի պատգամավոր. «Մենք եկել ենք՝ մեր աչքով տեսնելու, թե ինչ է կատարվում այստեղ, թե ինչ է այստեղ արել պատերազմը: Գերմանիայի լրատվամիջոցներն արդար չեն ներկայացնում տեղի ունեցածը, ու այդ պատճառով շատ կարեւոր էր, որպեսզի մենք գանք եւ անձամբ տեսնենք Արցախում տեղի ունեցածը: Մենք եղել ենք Շուշիում եւ տեսել, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրետակոծում է եկեղեցիները: Ստեփանակերտում տեսել ենք՝ ինչպես են հրթիռակոծվում քաղաքացիական շենքերը, որտեղ եւ հարակից տարածքներում ոչ մի զինտեխնիկա եւ ռազմական կառույցներ չկան:

Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, եւ դա մարդկության դեմ լուրջ հանցագործություն է: Մենք աշխարհի պառլամենտներին կոչ ենք անում չսահմանափակվել միայն խոսակցություններով, այլ անցնել գործի: Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել, որպեսզի այս պատերազմը շուտ ավարտվի:

Մեր առաքելությունն է, որպեսզի մեր տեսածները հասցնել Գերմանիային ու Արեւմտյան Եվրոպային, ցուցադրել այստեղ տեղի ունեցողը, որպեսզի նրանք գիտակցեն եւ պատերազմը կասեցնելու ակցիաներ կատարեն: Խաղաղասեր յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կազմակերպություն արդեն պետք է իր ձայնը բարձրացնի ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի նա դադարեցնի այս անմարդկային պատերազմը: Եվ մենք պատրաստ ենք խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերն անենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031