Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին հավաքել եմ իմ երրորդ գումարտակը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր. Սուրիկ Խաչատրյան

Հոկտեմբեր 22,2020 23:45

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ սյունեցիներ,

անհավասար պայքարի մեջ ենք թուրքաադրբեջանական ալիանսի հետ մեր դեմ կռվում են միջազգային ահաբեկիչներ:

Ինչպես 1990 -ականներին և ապրիլյան պատերազմին իմ ջոկատն առաջիններից էր, որ կանգնեց մեր սուրբ հողի պաշտպանության գործին:

Առողջական խնդիրների պատճառով դեռ Հայաստանում չեմ, բայց ոչ մի հեռավորություն չի կարող խնդիր դառնալ ինձ համար: Այս պահին հավաքել եմ իմ երրորդ գումարտակը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր: Մյուս տղերքն էլ միացել են իրենց գյուղերում կազմավորված ջոկատներին։

Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Մենք ուժեղ ենք, քանի որ հաղթել ենք Արցախյան հերոսամարտում, հզոր ենք ու կհաղթենք նաև այսօր։

Նենգ թշնամուն ծնկի բերելու, մեր հայրենիքի սահմանները անխախտ պահելու հրամայականով ոտքի է ելել մի ազգ, որի պատմությունը արյան հետքերով, բայց հաղթանակներով է պսակված։

Այս պահին բոլորս մի նպատակ ունենք․ խաղաղեցնենք և պարտադրենք թշնամուն մեր երկրի խաղաղ լուսաբացները:

Ավարտին հասցնենք մեր հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ հողի պաշտպանությունը:

Աստված պահապան մեր հերոս տղաներին և հայկական երկու պետություններին:

Սուրիկ Խաչատրյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031