Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները համաձայնել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնեւում

Հոկտեմբեր 26,2020 10:45

ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունը
Վաշինգտոն, 25 հոկտեմբերի, 2020թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից եւ Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ․

Համանախագահները Վաշինգտոնում հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանի եւ արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրագործելու Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունները, որոնք, հոկտեմբերի 18-ին, ի դեպ, վերահաստատվել են նաև Փարիզի հետ: Համանախագահները հիշեցրել են կողմերին 2020 թվականի հոկտեմբերի 1-ի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ հոկտեմբերի 5-ի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին, որոնք կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերականգնել առարկայական բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կարգավորելու համար:

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները քննարկել են հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի հնարավոր չափանիշները, համապարփակ լուծման հիմնական առարկայական տարրերի քննարկման նախաձեռնումը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն: Համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները համաձայնել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնեւում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքների համապատասխան քննարկելու, համաձայնության գալու եւ որոշակի ժամկետներում, որը ենթակա է համաձայնեցման, սկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի իրագործումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031