Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ

Հոկտեմբեր 26,2020 21:50

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ թեպետ այսօր մեր հայրենակիցների մեծամասնությունը գտնվում է առաջնագծում, համախմբվելու և մարտական ջոկատ կազմելու իր կոչին կարճ ժամանակահատվածում արձագանքել են բազմաթիվ կամավորականներ: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ ջոկատի բոլոր անդամները պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով:

Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ շարունակելու է լինել Արցախի պաշտպանության բանակի և հայ զինվորի կողքին, տրամադրելով անհրաժեշտ ամեն տեսակի աջակցություն:  Բարգավաճ Հայաստան կուսակցության կամավորականների ջոկատը, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը,  առաջիկայում միանալու է հայոց բանակին՝ իր ներդրումն ունենալու հաղթանակի կերտման գործում:

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031