Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը մերն է էլի

Հոկտեմբեր 28,2020 14:00

Ինձ դիտողություն արեցին իմ «Ձեր հերն անիծած» էսսեի համար, որը գրել էի 05.10.2020թ., թե ամբողջ ազգի վրա չի կարելի տարածել զայրույթը:

Նախ խնդրում եմ ճշմարիտ խոսել, ոչ թե ազգի, այլ ժողովրդի կամ ավելի ճիշտ՝ ցեղի: Հասկանում եմ, որ ոչինչ բացարձակ չի լինում, լինում են բացառություններ, սակայն բացառությունները քաշ ունեն:

Սումգայիթի բացառությունները ի՞նչ քաշ ունեին:  Որտե՞ղ փնտրեմ այդ ժողովրդի ամբողջության մեջ բացառությունը:

Բաքվի կոտորածներն այդ ամբողջության բացառության ո՞ր կոորդինատներում տեղավորեմ:

Մեծ Եղեռնը ինչպե՞ս անտեսեմ: Համազգային ցավի հիշողությունը կարող է անցնել սերնդից սերունդ, այն սեղմվելու հատկություն ունի, բայց ոչ մոռացվելու:

Այդ ժողովրդի ամբարտավան ներկայացուցիչները ռուսական հեռուստաալիքներում կոկորդները պատռելով գոռում են, որ Արցախը իրենց 100 տարվա պատմություն ունեցող երկրի տարածքն է:

Թշվառականներ, պատմություն սովորեք:

Ներողություն, մոռացա, որ դուք Հերոդոտոս Հալիկառնասցի, Քսենոֆոն, Ապպիանոս Ալեքսանդրացի, Պլուտարքոս, Ստրաբոն եւ այսպես շարունակ, կարդալ չեք կարող, իսկ մեր մեծերին՝ Ագաթանգեղոս, Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ, Դրաստակերտցի եւ այսպես շարունակ, ճանաչելու համար այդքան համարձակություն չունեք:

Ամբողջ աշխարհում հայ սփյուռքը իր բողոքի ցույցերով անարգում է ձեր ազերի ցեղախմբին, սակայն հոգեւոր ու բարոյական արժեքներ չունեցողները դա չեն կարող հասկանալ:

Թադեւոս առաքյալի կողմից ուղարկված լուսավորյալ մարդիկ, այդ թվում եւ Դադին, Արցախի հողի վրա կառուցել են Դադիվանքը, որը պոպոզավոր բոլշեւիկները վերցրեցին ու տվեցին ձեր ցեղին, որ իբրեւ պետություն ստեղծեն: Արդյոք գիտե՞ք ով էր Թադեւոս առաքյալը: Էլի սխալ արտահայտվեցի: Ախր դուք չկայիք, որ իմանայիք:

Դուք քանդելու սովոր ցեղ եք: Մենք շինելու: Մենք Անի քաղաք ենք կառուցել, Տիգրանակերտ, եթե հասկանում եք՝ ինչ է նշանակում քաղաքաշինություն:

Մենք Հովվի եկեղեցի ենք կառուցել, եթե հասկանում եք՝ ինչ է նշանակում ճարտարապետություն:

Մենք հույների ու հրեաների հետ Բաքուն ենք կառուցել, որը վայելում եք լկտիաբար: Կարող եք հասկանալ թվարկածս ազգերի միայն անունները ինչ են նշանակում: Դարեր են նշանակում, քաղաքակրթություն է նշանակում, արվեստ ու պատմություն է նշանակում:

Մեր տասնութ տարեկան զինվորը նավթադոլարներով առած ձեր տանկերը իր արժանապատվության թելադրանքով ընկույզի նման ջարդում է: Վախկոտ պնակալեզներ: Այլ լեզներ էլ կարելի է ասել, եթե չմոռանանք ձեր տերերին:

Արցախը պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս է եղել դեռ Ուրարտական թագավորության դարաշրջանում (9-6 դար մ.թ.ա.): Արցախը Հայաստանի մաս է կազմել միշտ, ինչպես փաստագրել են Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Կլավդիոսը: Նույնիսկ պարսիկների, արաբների տիրապետության տարիներին Արցախը միշտ եղել է Հայաստանի կազմում: Եղել է ու լինելու է:

Ընդամենը մի քանի օր առաջ ձեր Ջաբրայիլ անվանված տարածքից, ինչը իրականում հայկական Ջրականն է, ձեր վարձու շնագայլերը քամակները ճոճելով սարսափից փախչում էին մեր տղերքից:

Բա մարդ իր տունը կթողնի ու կփախչի՝ եթե լիներ դա ձեր տունը:

Արցախը մերն է եղել դարերով, մերն է մնալու դարերով,-

թե կուզես ոռնա,

թե կուզես մեռի,

Արցախը մերն է էլի:

Ոչ մի մտադրություն չունեի փորձել հրապարակել, գրում եմ ինչպես միշտ՝ ընկերներիս համար, սակայն այս անգամ ինձ շատ են զայրացրել:

Միքայել ՀԱՄԱՄՉՅԱՆ

08.10.2020թ.
Ք.Երեւան

«Առավոտ» օրաթերթ
27.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031