Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ մամուլի խոսնակ. «Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ»

Հոկտեմբեր 29,2020 22:47

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ներկայացնելով դիվանագիտական դաշտում կայացած վերջին զարգացումները՝ նշեց. «Օրեր առաջ, երբ Արտաքին գործերի նախարարն իրականացնում էր իր պաշտոնական այցը ԱՄՆ, ձեռք էր բերվել համապատասխան պայմանավորվածություն հոկտեմբերի 5-ին հրադադարի ռեժիմի հաստատման եւ կրակի դադարեցման վերաբերյալ… Ինչպես նախորդ երկու դեպքերում, վերջին անգամ եւս Ադրբեջանը կրկին ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել կրակի դադարեցման իր ստանձնած պարտավորությունը եւ շարունակեց ագրեսիան:

Այսօր մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ հատուկ թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները եւ մասնավորապես կենսական ենթակառուցվածքները, այդ առնչությամբ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Արտգործնախարարությունը՝ առանձնահատուկ դատապարտելով համավարակի պայմաններում բժշկական հաստատությունների եւ հիմնարկների թիրախավորումը, որին ականատես ենք եղել նաեւ երեկ»: Աննա Նաղդալյանը ընդգծեց, որ Արցախի դեմ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մեծ վնասներ են պատճառվել Արցախի բնակչությանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է առավել քան 40 խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ ավելի քանի 120 խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին, կան տվյալներ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման մասին:

«Մենք մեր հայտարարության մեջ նաեւ նշել ենք, որ Ադրբեջանի այս գործողությունները մարդկության դեմ ոճիրներ են պարունակում»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը: Անդրադառնալով առաջիկայում Ժնեւում կայանալիք հանդիպմանը՝ տեղեկացրեց. « Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ այս պահին, քանի դեռ անցնում է մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաքչիի հետ, որի մասին լրացուցիչ մանրամասներ կկարողանամ տրամադրել հանդիպման ավարտից հետո»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031