Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ինչքան էլ երազի, Շուշին չի ընկնելու». Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Շուշին հերոսաբար պաշտպանել են նաեւ բնակիչները

Նոյեմբեր 06,2020 22:33

«2 օր մարտերը չեն դադարում Շուշիի շրջակայքում: Այսօր եւ երեկ, այս գիշեր բավականին ինտենսիվ եւ ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհներին եւ Շուշիի մերձակայքում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Եթե 1992թ. մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվում է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս երկու օրը, հավանաբար, հայոց պատմություն կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:

Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործությունը հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, հետեւակն ու այլ ստորաբաժանումներ ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից եւ մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր են մնացել»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տեսանյութերը, նրա փոխանցմամբ, կլինեն առաջիկայում: «Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են հերոսական քարինտակցիները: Մարտերն ընթանում են, բայց զգալիորեն թուլացել են: Այլ ճակատներում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են եղել: Ավելի հարավ եւ արեւելք այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը անտառային զանգվածով դեպի Շուշի իրենց մնացած զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են: Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, չի ընկնելու, որքան էլ այդ մասին բաղձա Ալիեւը: Վստահությամբ լցվեք, հայոց բանակը մինչեւ վերջ կռվելու է»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30