Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ նրանց մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել». Տիգրան Ավինյան

Նոյեմբեր 10,2020 23:52

«Ես կարող եմ նրանց մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել: Ես տեսել եմ տղաներին, որոնք գիտակցաբար իմացել են՝ ուր են գնում, եւ չեն վերադարձել: Այդ տղաներն իրապես հերոսներ են»,-Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ «կարո՞ղ եք զոհերի մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել»: Ավինյանը նշել է. «Խոնարհումս բոլոր ընտանիքներին: Նրանց հերոսությունների արդյունքում է, որ մենք այս փուլում կարողացել ենք արձանագրել այս վատ արդյունքը, որովհետեւ էլ ավելի վատ արդյունք կարող էր լինել»:

Տիգրան Ավինյանը նաեւ շեշտել է. «Այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, եւ ռազմական տեխնիկայի այն քանակը, որը կուտակվել էր Ադրբեջանում վերջին երկու ամսում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն, այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել: ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց խնդիրները: Պահանջարկը ներկայացրել են զինված ուժերը եւ ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին՝ փոխվարչապետն ասել է. «Ռուսաստանն իր հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը: Մենք ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների առնչությամբ որեւէ հարց չենք բարձրաձայնում, որովհետեւ թե որպես դաշնակից, եւ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝  ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30