Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքային, շատ լավ». վարչապետը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

Նոյեմբեր 13,2020 23:52

«Հանրային հեռուստաընկերության» եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում այսօր վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «քաղաքական առումով ձեր ընդդիմախոսներն ասում են, որ դուք չկարողացաք Ռուսաստանի հետ ապահովել պատշաճ հարաբերություններ,  ավելին՝ ձեր իշխանությանը ՌԴ-ում ընդունում են որպես հակառուսական եւ արեւմտամետ, եւ եթե լիներ այլ իշխանություն, Ռուսաստանն այլ որակի եւ արագության օգնություն ցույց կտար»:

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց. «Մենք խոսում ենք Արցախի հարցում դիրքորոշման մասին: Եւ պետք է հստակ արձանագրել եւ վստահաբար ասել, որ Արցախի հարցում ՌԴ դիրքորոշումը վերջին 4,5 տարում փոփոխություն չի կրել: Այսօր ՌԴ դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ այնպիսին է, ինչպիսին եղել է 4,5 տարի առաջ: Այսօրվա իրողություններում կա նաեւ այդ պատկերացումներին համապատասխան իրողություն, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների ներկայություն: Մենք չենք խոսում ՀՀ-ի եւ ՌԴ-ի իշխանության միջեւ հարաբերությունների մասին, այլ ԼՂ հարցում ՌԴ դիրքորոշման մասին»:

-Դրանք երբեւէ չե՞ն կապակցվում:

-Այս պարագայում կարող ենք միանշանակ համոզված լինել, որ ոչ: Որովհետեւ եթե կապակցված լինեին, 2018 մայիսից հետո այդ դիրքորոշումը փոփոխություն կկրեր: Մյուս կողմից կարող եմ ասել, որ ՀՀ եւ ՌԴ-ի իշխանությունների միջեւ եղել են եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ:

-Այս ընթացքում շփումներ եք ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:

-Աշխատանքային, շատ լավ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30