Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ից Aravot.am-ին. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել

Նոյեմբեր 23,2020 18:20

Պաշտոնապես հայտնում ենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել: Պատասխանելով Aravot.am-ի հարցին,  զրույցում հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնից:

Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հրավիրել են Ազգային Անվտանգության ծառայություն: Պատճառը նրա հետեւյալ գրառումն էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30