Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետարանը հերքում է պատգամավորին

Դեկտեմբեր 01,2020 19:33

Սյունիքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված  Կարեն Համբարձումյանը երեքշաբթի պատասխանելով լրագրողների հարցին, մասնավորապես նշել էր, որ «մեր զորքերը եւ ադրբեջանական, խաղաղապահ զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է: Հասել էին Կապան համայնքի տակը, ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում»։

Կապանի քաղաքապետարանը օրվա վերջում իր ֆեսյսբուքյան էջում հերքել է պատգամավորի հայտարարությունը։ «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր եւ ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս եւ հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–ասվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031