Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառներում պատսպարված եւ գերի ընկնել չցանկացող մեր զինվորների տեսանյութը ՊՆ-ն կուսումնասիրի ու կպատասխանի

Դեկտեմբեր 04,2020 20:15

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ, ըստ մեկնաբանությունների, ադրբեջանցիների կողմից գրաված տարածքների անտառներում կան ողջ զինվորներ, որոնք չեն հանձնվում եւ պաշտպանվում են իրենց մոտ եղած զենքերով:

Տեսանյութում ադրբեջանցիներ են, որոնք կրակում են անտառների ուղղությամբ եւ այնտեղից պատասխան կրակ ստանում:

Ըստ մեկնաբանությունների՝ ադրբեջանցի զինվորները փորձում են գերի վերցնել տղաներին, բայց նրանք զինված են եւ դեռ կարողանում են պաշտպանվել։ Հստակ չի երեւում՝ որ տեղանքի մասին է խոսքը:

Տեսանյութը շրջանառողները հրավիրում են իշխանության ներկայացուցիչների, միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի ուշադրությունը՝ միջամտելու, որպեսզի մեր զինվորները գերի չընկնեն:

Թե ի՞նչ տեսանյութ է, ծանո՞թ են արդյոք այդ հրապարակմանը, արդյոք պաշտպանության նախարարությունն ուսումնասիրե՞լ է տեսանյութում առկա փաստերը եւ այլն, Aravot.am-ը դիմեց ՀՀ ՊՆ-ին:

Նախարարությունից հայտնեցին, որ տեսանյութը ենթարկվում է մանրամասն ուսումնասիրության եւ փորձաքննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Տեսանյութը, սակայն այսօր կեսօրից հետո հանվեց սոցիալական ցանցից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031