Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Համենայնդեպս մեր ժողովրդի 30-40 տոկոսին ես չեմ տեսնում ոտքի կանգնած». «Հայկական ժամանակ

Դեկտեմբեր 09,2020 08:00

Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հայտարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ երեկ շատերին էր հիշեցրել նախկին բազմաթիվ իրավիճակները, որոնց ժամանակ հանրությունը սպասել, սակայն եկեղեցու կողմից ոչ մի կոչ չի լսել:

Եկեղեցին նախկինում նույնիսկ ամենասուր իրավիճակներում լուռ է մնացել՝ այդ ամենը բացատրելով օրենքով պետությունից անջատ լինելու եւ քաղաքականությանը չխառնվելու հանգամանքով:

Վերջին շրջանում, սակայն, այդ լռությունը խաթարվել է:

Թե որն է եկեղեցու այս պահվածքի պատճառը՝ իր տեսակետն է ներկայացրել երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանը:

– Պարոն Զորիկյան, երկրում դժվար իրավիճակ է, մարդիկ դժգոհ են պատերազմի ելքից: Զոհերի ու գերիների փաստը հոգեպես շատ ծանր է: Բայց այս համատեքստում ինչքանո՞վ եք ընդունելի համարում Կաթողիկոսների հայտարարությունը: Սա կարելի՞ է համարել միացում 17 ուժերի պահանջին:

– Կարծում եմ երկու պատճառ կարող է լինել այդ հայտարարությունների համար. մեկը՝ քաղաքացիական պատերազմի վտանգ, մյուսը՝ երկու կաթողիկոսների հովանավորների կորստի վտանգ: Այս երկու պարագան կարող էին դրդել հոգեւոր հայրերին նման հայտարարություն անել:

– Ըստ ձեզ կա՞ քաղաքացիական պատերազմի վտանգ Հայաստանում:

-Կուզեի որ չլիներ: Ընդհանրապես քաղաքացիական պատերազմը հնարավոր է լինում, երբ հասարակությունը բաժանված է լինում երկու գրեթե հավասար մասերի: Չեմ կարծում, որ այսօր նման բան կա, որ համաշխարհային հայությունը բաժանվել է երկու հակադիր կողմերի, ու այդ ամեն ինչը կբերի քաղաքացիական պատերազմի: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ նրանք, ովքեր այսօր պահանջում են վարչապետի հրաժարականը՝ իրենք պատրաստ են գնալ այդ քայլին: Գուցե այս ամեն ինչը գիտակցելով են վեհափառ հայրերը դիմել այդ կոչով:

– Իսկ բաժանված չէ՞ այսօր հանրությունը: Մի կողմը փողոցում պահանջում է վարչապետի հրաժարական, մյուս կողմը դեմ է այդ հրաժարականին:

– Կարելի է հաշվել, թե քանի հոգի են մասնակցում հրաժարականի պահանջով տարբեր ակցիաների, միտինգների, այդ թիվը բաժանել 17-ի (դե 17 կուսակցություն են, ի վերջո), կտեսնեք, որ փոքր թիվ է դուրս գալու: Ես շեշտեցի, գրեթե հավասար մասերի: Դա է բերում է քաղաքացիական պատերազմի. երբ կամ էս կողմը պետք է հաղթի կամ մյուսը: Իսկ Նիկոլ Փաշինյանին կարծեմ 80 տոկոսից մի քիչ պակաս ընտրողներ են ընտրել, եթե հաշվի առնենք, որ մի մասն այդ ընտրողներից անցել են հակադիր ճամբար, համենայնդեպս մեր ժողովրդի 30-40 տոկոսին ես չեմ տեսնում ոտքի կանգնած:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նշված 80տոկոսը ընդամենը ընտրողների 40 տոկոսն էր,որոնցից 300-400հազարը երթևեկության կանոնները խախտած և տուգանքները զրոյացված վարորդներն ու նրանց ընտանիքի անդամներն էին,2-3 հազարը կալանավայրերից ազատվածները և նրանց հարազատներն էին՝ընտրակաշառքը հո ,,պօզով-պոչով,,չի լինում….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031