Լրահոս
Օրվա լրահոսը

Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Դեկտեմբեր 18,2020 21:44

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում են ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը:

Հայտարարությունը՝ ստորև.

«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ իշխանությունների անհետևողական ու կրավորական պահվածքի համար։

Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերում (Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր), Սանասարի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում տեղակայված հայկական ուժերի հետքաշման հետևանքով անմիջական սպառնալիք է ստեղծվում ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ արևելյան սահմանների անվտանգության համար։

Ի դեպ, նման պահանջ՝ Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում մեր հսկողության տակ գտնվող դիրքերից նահանջելու վերաբերյալ, նախատեսված չէ անգամ նոյեմբերի 9-ի անընդունելի փաստաթղթով։ Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031