Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկմանը հատկապես կարևորվել է գիտությունը հասարակության կյանքում առավել տեսանելի և գործնական կիրառությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը

Նոյեմբեր 17,2026 11:37 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների, բուհերի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գիտական արդյունքի առևտրայնացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի  պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը:

Նախարարը  նշել է, որ գիտական արդյունքի առևտրայնացման թիրախն ամրագրված է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրով․

«Մեր որոշ գիտական ինստիտուտներ ունեն այնպիսի արդյունքներ, որոնք կարող են հետաքրքիր լինել և առևտրայնացվել: Անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այս ճանապարհին հանդիպող խոչընդոտները և ինչ փոփոխությունների, առաջարկների կարիք կա, որպեսզի կարողանանք այս շղթան արդյունավետորեն գործարկել: Այսօրվա քննարկման նպատակն է հստակորեն նախանշել մեր հաջորդական քայլերը, որոնք կտանեն դեպի հիմնական նպատակ»։

Հանդիպման շրջանակում գիտական կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ոլորտում առկա խնդիրները, հանդես են եկել առաջարկներով և ներկայացրել իրենց փորձը:

Բարձրացված հարցերը, մասնավորապես, վերաբերել են մարքեթինգային գործունեության կազմակերպմանը՝ որպես առանձին գործառույթ, մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի պահպանման մեխանիզմներին, գնումների գործընթացի պարզեցմանը, ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու ընդլայնմանը, գիտաշխատողների կարողությունների զարգացմանը, կադրերի համալրմանը և այլն: Քննարկմանը հատկապես կարևորվել է գիտությունը հասարակության կյանքում առավել տեսանելի և գործնական կիրառությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հանրային իրազեկման բարելավման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30