Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր շուկայի մոտակայքում, մեքենան ռմբակոծել են, մեքենային ուղեկցել են սպաներ». Անհայտ կորածի եղբայրն` Արայիկ Հարությունյանին

Դեկտեմբեր 25,2020 15:49

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ ադրբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։ Այսօր Արմավիրում անհայտ կորած զինվորների ծնողներին Արայիկ Հարությունյանն ասաց. «Բոլոր գերիներին բերելու ենք, բոլորին, անխտիր»: Նա ընդգծեց՝ չի կարող նշել, թե ինչ ժամանակահատվածում, բայց պետք է վստահ լինեն՝ բոլորը կվերադառնան։ Հայկական կողմը Ադրբեջանին խնդրել է օգնել՝ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերել զոհված զինվորների մարմինները. «Առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, որպեսզի իրենք էլ հուշեն, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք»:

Անհետ կորածների հարազատները շրջապատել էին Արայիկ Հարությունյանին: Անհետ կորածներից մեկի եղբայրը պատմում էր. «Դեպքը եղել է հոկտեմբերի 14-ին Կարմիր շուկայի մոտակայքում, մեքենան ռմբակոծել են, մեքենային ուղեկցել են սպաներ: Սպաները փախել են, չեն օգնել: Հադրութի 5-րդ գումարտակի հրամանատարը՝ Վարուժը իրեն այնպես է պահում, կարծես իմ եղբայրը՝ Ջոնիկը անհետ կորել է: 70 օր է՝ զբաղվում ենք այս հարցով, ոչ մի լուր չկա, խնդրում ենք Ձեզ զբաղվեք այս հարցով»:

Արայիկ Հարությունյանը խոստացավ` առաջիկա երկու օրը գնալ դեպքի վայր, գտնել մեքենան, փորձել հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել. «Կոնկրետ այդ տարածքում ինչքան մարմին կա՝ հանել ենք, բայց խոստանում եմ նորից կգնանք այդ տեղը»:

Արայիկ Հարությունյանը «Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհեց։ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ասաց. «Մենք բոլորս մեր հերոսներին ճանաչում ենք առանձին, հատուկ եւ յուրովի, սակայն մենք բոլորս միանշանակ համակարծիք ենք առնվազն մեկ հարցում՝ նրանք բոլորը մեծ հայրենասերներ էին: Անձամբ ես Ռուստամին ճանաչել եմ որպես մեկ մարդու, ով մարզում տեղի ունեցող ցանկացած ողբերգության վերաբերվում էր ինչպես իր անձնականը, փորձում էր հասնել առաջինը, օգնել հնարավորության սահմաններում: Նույն կերպ վերաբերվում էր նաեւ սահմանին կրակած ամեն փամփուշտին եւ ցանկացած ոտնձգության ժամանակ գնում էր առաջնագիծ՝ հայրենիքին ծառայությունը շարունակելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031