Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի համար. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 29,2020 11:29

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինված ուժերից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները և դրանք չեն տրամադրել կամավորական ջոկատներին՝ ինչպես վարչապետն է ներկայացնում չստուգված տեղեկատվության ներքո։

Արդյո՞ք բանակի հրամանատարությունը նկատում է, գիտակցում, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել է պատերազմի պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը։

Արդյո՞ք ԶՈՒ ԳՇ պետը տեղյակ է, որ իշխանական տարբեր աշխատասենյակներ ելումուտ անողներն այստեղ այնտեղ պնդում են, որ մեր պարտության պատասխանատուն գլխավոր շտաբն է, հրամանատարները, սպաները։

Արդյո՞ք բանակի ղեկավարությունը կարծում է, որ այս իշխանության օրոք, զինված ուժերը ոտքի հանելու, ռեֆորմներ անելու և լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն ունի։ Միանգամից ասեմ՝ ՈՉ։

Իսկ եթե ԳՇ-ում, ՊՆ-ում նման կարծիք ունեն, ապա միանգամից ասեմ՝ դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031