Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 31,2020 19:30

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջի, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել՝ զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

Երրորդ նախագահը այցելել է նաև Արցախյան վերջին պատերազմում  իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին՝ սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված իր մարտական ընկերների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Սերժ Սարգսյանը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մոմ է վառել և աղոթել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր  բոլոր նահատակների հոգիների հանգստության, Հայաստանի և Արցախի խաղաղության, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի հավատի և կամքի անսասանության համար:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031