Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չեկավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. քաղաքացիները դրսում սպասում են նրան, որ թույլ չտան մտնել եկեղեցի

Հունվար 06,2021 11:30

Այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում՝ թույլ չտալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել եկեղեցի և մասնակցել սուրբծննդյան պատարագին:

Այս պահին եկեղեցում տեղի է ունենում Հայրապետական պատարագ, ջրօրհնեքի կարգ: Նիկոլ Փաշինյանը դեռ չի եկել եկեղեցի: Ըստ ամենայնի՝ նա եկեղեցի չի գա:

Մշակույթի գործիչ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը չեկավ, սակայն մյուս կողմից, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը վախեցավ գալ: Լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանն ասաց. «Ասացի՝ ես գալու եմ այստեղ, որ Նիկոլ Փաշինյանը չգա պատարագին, քանի որ մենք ազգովի իրեն մերժել ենք, ինքը դավաճան է և չպետք է մտնի եկեղեցի: Լավ է, որ չի եկել: Չեմ կարծում՝ զղջում է, դրա համար չի եկել: Իմ անձնական կարծիքն է՝ ինքը վախեցավ գալ, որովհետև մենք մեր ընկերներով այստեղ կանգնած ենք: Ուզում եմ ընդգծել՝ մենք մեր ընկերներով, իբրև ՀՀ քաղաքացիներ ենք այստեղ»:

Արմեն Գրիգորյանը տեսնում է իրենց պայքարի արդյունքները: Ըստ նրա՝ արդյունքները և′ ուրախալի են, և′ տխրեցնող. «Ուրախալի է նա, որ ազգի մեծամասնությունը հաստատ մերժում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ հնարավոր չէ սատարել դավաճանին: Միայն մարդ պիտի ֆանատիկ նիկոլական լինի, որ նրան պաշտպանի, որ ոչ մի բան չի լսում և չի հավատում: Նման մարդիկ կան, որ տարբեր աղանդների հավատում են: Բացասական արդյունքը նա է, որ մարդկանց համար անձնական կոմֆորտն ավելի թանկ է գնահատվում, քան պետական արժեքները: Դա բերել է ազգի՝ փափկասուն լինելուն, երբ անձնականն ավելի բարձր է ազգայինից»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին Արմեն Գրիգորյանն ասաց. «Դավաճաններին դատում են, ոչ թե գնում նրանց հետ ընտրությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031