Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժնի պետի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները գողացել են, փոխարենը՝ վրան տեղադրել թղթե համարանիշներ. shamshyan.com

Հունվար 15,2021 23:50

shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Բելգիայի թագավորության քաղաքացին, ով աշխատում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժի պետ, նկատել է, որ իրեն ամրակցված Skoda մակնիշի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները ավտոմեքենայի վրայից գողացել են և փոխարենը ավտոմեքենայի վրա տեղադրել են թղթից պատրաստված նույն համարանիշները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031