Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. խուճապի չմատնվել

Հունվար 25,2021 11:36

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն դարձնելով ավելի անվտանգ՝ հավանական սպառնալիքներից:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Արցախի ԱԻ պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031