Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Միասնական ջանքերով դիմակայել մարտահրավերներին՝ օգտագործելով բոլորի ներուժը. Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին

Փետրվար 04,2021 10:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։

Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, երբ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումն ու կենսագործունեության համար կայուն և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ավելի քան երբևէ կարևոր է Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերները՝ օգտագործելով բոլորի ներուժը՝ այդ առումով շեշտադրելով Հանրապետության գործադիր իշխանության ու անձամբ իր՝ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: