Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը և Վաղարշակ Հարությունյանը համաձայնության եկան՝ հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը

Փետրվար 04,2021 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորվել են պատերազմի ընթացքում սփյուռքի ակտիվ աջակցությունը, ինչպես նաև դրա շարունակականությունը բանակաշինության գործում:

Գլխավոր հանձնակատարը և Պաշտպանության նախարարը համաձայնության եկան միահամուռ ուժերով հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը։

Սփյուռքի Գլխավոր hանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: