Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Սահմաններ, խմելու ջրի ակունքների, արոտավայրերի անվտանգություն. Խոզնավարի բնակիչները բարձրաձայնել են խնդիրների մասին

Փետրվար 08,2021 12:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փետրվարի 7-ին այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու եւ նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու համար։

Հավաքվածները մի շարք հարցեր են բարձրացրել մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում՝ սահմաններ, ճանապարհների բարեկարգում, անասնաբուժական ծառայություն, սեփականության վկայականների ստացում, խմելու ջրի ակունքների, արոտավայրերի ու խոտհարքների անվտանգություն, անասունների մթերման հարց, սոցիալական ու այլ խնդիրներ:

Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաեւ Սուրեն Ալավերդյանի՝ վերջերս հրդեհված տուն ու համայնքապետի հետ քննարկել տուժած ընտանիքին կացարանով ապահովելու խնդիրը:

Մարզպետը խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերն ու փորձել լուծումներ գտնել դրանց համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: