Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ. «Ազատություն»

Փետրվար 09,2021 23:13

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գունդ մտած Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության հետ կապված, այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Պավլիկ Մանուկյանը երեկ Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, որի ընթացքում հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728