Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Պատերազմն ավարտվելուց հետո էլ շարունակում ենք պարտվել: Ներքին Խնձորեսկն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ ձեզ նվեր»

Փետրվար 10,2021 17:06

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում մնալ իշխանության աթոռին: Եթե ուզում եք ես մեկնաբանեմ նրա մտածելակերպն ու ընկալումները, դա շատ անշնորհակալ գործ է: Ես կարող եմ իմ կարծիքն ասել»,- պատասխանելով հնչած հարցին՝ «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Նոյեմբերի 10-ից հետո, մինչ այդ էլ, որեւէ քաղաքական ղեկավար հաջորդ քայլով իսկույն պետք է ներողություն խնդրեր եւ հրաժարական տար: Ուրիշ լուծում, նույնիսկ քաղաքագիտական տեսության մեջ, չի նախատեսված, որովհետեւ մնացած բոլոր քայլերը դիտարկվում են որպես իշխանության բռնազավթում: Որովհետեւ ակնհայտ է, որ դու տանուլ ես տվել պատերազմը մեծ կորուստներով՝ զոհեր, տարածքներ, արդյունքում ձեւավորել շատ շոշափելի, շատ առարկայական նոր սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար: Եվ եթե այսքանից հետո շարունակում եք կառչած մնալ այդ աթոռից, սա նշանակում է իշխանության բռնազավթում՝ օգտագործելով ԱԺ-ում ձեր քաղաքական մեծամասնությունը:

Ժամանակը կգա, հետաքննություն կլինի, նաեւ սահմանադրականության տեսանկյունից կմեկնաբանվի փորձագետների, իրավաբանների, քննիչների կողմից: Եվ դա կլինի սահմանադրական հայտնի դրույթի դրսեւորում՝ մի խումբ մարդկանց կողմից իշխանության բռնազավթում: Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է դա: Դժվարանում եմ մեկնաբանել: Ես ձեր եթերում ասել եմ, որ 44-օրյա պատերազմը միտումնավոր, քայլ առ քայլ, հետեւողականորեն տանուլ ենք տվել: Պարտվել ենք: Նկատի ունեմ քաղաքական իշխանությունը: Նույնիսկ փաստել եմ, որ պատերազմն ավարտվելուց հետո էլ շարունակում ենք պարտվել: Ներքին Խնձորեսկն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ ձեզ նվեր»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728