Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա․ «15 տարի հետո ունենալու ենք սարսափելի պատկեր ամբողջ առաջնագծի երկայնքով»

Փետրվար 11,2021 21:45

«Իհարկե, Ադրբեջանում հիմա էյֆորիա է, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում»,- Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած հանդիպման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա կարծիքով՝ սոցիալական խնդիրները դեռ առջևում են, և պատերազմի հետևանքները Ադրբեջանում են նստվածք տալու․ «Մենք ստանալու ենք մի պատկեր, որ այդ մարդիկ (փախստականները, խմբ.) չեն ցանկանալու վերադառնալ։ Եվ կանխարգելիչ ի՞նչ է անում Ադրբեջանը։ Ասում է՝ ով, որ չվերադառնա, իրեն զրկելու ենք փախստականի կարգավիճակից և արտոնություններից, որ տարիներ շարունակ պետությունից ստանում էին։

Երկրորդը՝ իրենք ասում են՝ մենք ձեր բնակարանները, որոնք անվճար տվել ենք, խոստացել ենք զոհվածների ընտանիքներին, այսինքն՝ դուք այդ տարածքները պետք է անխուսափելիորեն ազատեք, որովհետև հերթի մեջ կան այլ մարդիկ, որոնց պետք է տրամադրենք։ Դրա համար Ադրբեջանը պետք է զրոյից վերակառուցի ամբողջ ենթակառուցվածքը այն տարածքներում, որոնք ժամանակավորապես գրավել է, որովհետև այդ մարդկանց պետք է ինչ-որ տեղ տեղավորի»։

Անժելա Էլիբեգովան կարծում է, որ խնդիր է այն հայտարարությունները, որ այդ տարածքներ առաջին փուլում թույլ են տալու վերադառնալ փախստականներին, իսկ երկրորդ փուլում՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են․ «Դա ռումբ է, որը դրվելու է, որովհետև առաջնագծում Ադրբեջանի իշխանությունները կարող են բերել և բնակեցնել, աստված գիտի, թե ում։ Հիմա հաճախակի խոսում են սիրիացի վարձկանների և նրանց ընտանիքների մասին։ Ես կարող եմ ասել, որ մեզ համար ոչ պակաս վտանգավոր են, օրինակ՝ ադրբեջանցի արմատական իսլամիստները, որոնք գլխացավանք են Ալիևի համար։ Եվ իրենց գետտոյի պես բերել առաջնագծում բնակեցնելը, իսկ իրենք շատ արագ դեմոգրաֆիական աճ են տալիս, որովհետև շարիաթի կանոններով են ապրում, մենք 15 տարի հետո ունենալու ենք սարսափելի պատկեր ամբողջ առաջնագծի երկայնքով՝ ագրեսիվ, անկառավարելի արմատական իսլամիստներ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728