Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Մոտ 100 հազար բնակիչ վերադարձել է Արցախ

Փետրվար 11,2021 22:15

Արցախի խորհրդարանում այսօր կառավարության հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հետաքրքրվեց՝ Արցախի կառավարությունն ի՞նչ է անում մոտ 30 հազար արցախցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նրա, պատերազմի օրերին Արցախից գնացել են 90 հազարին մոտ քաղաքացիներ, սակայն վերադարձել են 53 հազար, կա լուրջ մտավախություն, որ այդ 35 հազարը առաջին հնարավորության դեպքում կլքեն Հայաստանը:

Արցախի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ հնչեցված տվյալները, հավանաբար, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներ են, սակայն ստուգ տվյալն այլ է: Ըստ տիկին Թանդիլյանի, 100 հազար մարդ վերադարձել է Արցախ: Այս տվյալները, տիկին Թանդիլյանի խոսքով, հիմնված են ֆինանսական աջակցության տվյալների հիման վրա. «Այսինքն՝ այստեղից ֆինանսական աջակցություն ստացող անձանց թիվը մի քանի անգամ գերազանցում է հրապարակված տվյալներին: Նրանք եկել են սեփական ավտոմեքենաներով, տարբեր միջոցներով, որը չի արձանագրվում այդ տվյալների մեջ: Ասեմ ավելին, գալիք 2 ամսվա ընթացքում մենք ընտանիքի կարիքների գնահատման ամբողջական միջոցառում ենք իրականացնելու, որով արձանագրելու ենք Արցախում ապրող բոլոր ընտանիքների կազմը եւ թվաքանակը, որը ավելի ստույգ հնարավորություն կտա ճշգրիտ թվեր հնչեցնելու»:

Մանե Թանդիլյանը նաեւ ասաց, որ այս պահին Արցախից Հայաստանում գտնվում է մոտ 40 հազար բնակիչ, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքների բնակիչներն են: Սակայն տեղահանված բնակիչների երեսուն տոկոսը արդեն վերադարձել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728