Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռետրո ջազ»՝ դրական լիցքեր փոխանցելու ակնկալիքով. Ջազ նվագախումբը հետադարձ հայացք ուղղեց անցյալին

Փետրվար 22,2021 11:08

Երկու հաջողված համերգ, որոնց ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք ուղղվեց անցյալին։ Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգներ ներկայացրեց Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ունկնդիրը մասնակցեց երաժշտական ​​ճանապարհորդության դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան. Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան …

Արմեն Հյուսնունցը փաստում է՝ նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ «Շատ սիրով ենք պատրաստվել այս համերգներին։ Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողանանք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Այդպիսով, որոշեցինք անել նմանօրինակ ծաղկաքաղ, քանի որ նյութը շատ ծավալուն է։ Հատկապես հպարտ եմ, որ հատուկ անդրադարձ կա նաև հայկական ջազ դպրոցին»,-նշում է Արմեն Հյուսնունցը։

Համերգները եզակի հնարավորություն ընձեռեցին նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ: Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց նվագախմբի ելույթները։

Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728