Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության եւ ժողովրդի շահերից ելնելով. Սիսիանի քաղաքապետ

Փետրվար 25,2021 23:30

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը շրջադարձային է, այն եւս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության եւ ժողովրդի շահերից ելնելով:

Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը: Սատարելով ՀՀ Զինված ուժերին՝ բոլորիդ կոչ եմ անում անձնական շահերից վեր կանգնել, իրավիճակը սթափ դատել ու միասնաբար պաշտպանել մեր՝ օր օրի բզկտվող ու հուսահատության եզրին հասնող հայրենիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728