Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ»

Մարտ 03,2021 14:28

Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքի հուշարձանն է, որի վրա անհայտ անձը /անձինք/ գրառում է կատարել։ Մարզային ծառայության պատասխանատուները, ՊՈԱԿ-ի աշխատակազմը պարբերաբար հանդես են գալիս հուշարձանները չվնասելու կոչով, խնդրանքով, հորդորով։

Մշակութային ժառանգության պահպանությունը մեր ինքնության, մեր պատմության մի մասնիկն է։ Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ։

Հարգելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել մեր մշակութային ժառանգությանը, չվնասել այն, զերծ մնալ հուշարձանի վրա գրառումներ կատարելուց։

Հայրենիքը սեր է, մշակույթը սեր է։ Մենք պարտավոր ենք անմնացորդ նվիրումով սիրել մեր հայրենիքի ու մշակույթի ամեն մասնիկը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031