Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ապրանքի ներմուծման արգելքը կերկարաձգվի, եթե քաղաքական առաջնահերթությունները չխանգարեն»․ Քերոբյան

Մարտ 03,2021 17:59

«Տնտեսական տեսանկյունից կարծում ենք, որ արգելքը պետք է երկարաձգվի, եթե քաղաքական եւ այլ առաջնահերթությունները չխանգարեն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պահպանվելու է, թե ոչ։

Նա նշեց․ «Քանի մտել ենք այս ջուրը, իմաստ ունի տնտեսվարողներին ժամանակ տալ վերադասավորվելու եւ ստանալու արտադրանքի այն ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել։ Այդքան ժամանակ պատրաստ ենք պաշտպանել տեղական արտադրողին, որպեսզի ամրապնդվեն շուկայում»,-հավելեց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշեց 2021 թ.-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան վեց ամսով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031