«Միանշանակ, անհաջող այս անեկդոտն ասեմ, թե հումորը Իսկանդերների որակի հետ կապված դարձավ համբերության բաժակի վերջին կաթիլը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեսակամուրջի ընթացքում հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը այսպիսի կարծիք հայտնեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը:
Նա նշեց՝ համբերության բաժակը արդեն վաղուց լցված էր, հատկապես հայ զինվորականների համար, որոնք այդ առիթով հայտարարությամբ հանդես եկան:
Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ միամտություն կլինի կարծել, որ այս ամենը վերջին շաբաթներին է սկսվել: Այս առիթով պարզաբանեց. «Ամեն ինչ սկսել է 2018-ին է և շարունակվել անցյալ տարվա սեպտեմբերին: 2018-ին այսպես ասած թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Հասնելով զգալի «հաջողությունների» ներքին քաղաքականությունում՝ Փաշինյանն իշխանության գալուց հետո մեկ տարի անց սկսեց հրահրել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մյուս կողմից, վստահության ճգնաժամ առաջացրեց հիմնական դաշնակիցների հետ հարաբերություններում՝ պատկերացում չունենալով, թե ինչ է կատարվում: Նա իրավիճակը հասցրեց այն կետի, որտեղ Ադրբեջանն ու նրա կողքին կանգնած Թուրքիան որոշեցին, որ հարմար պահ է ստեղծվել: Անցած տարի սեպտեմբերին պատերազմ հրահրելով, որը Հայաստանը պարտվեց՝ կորցնելով ոչ միայն բանակցային ռեսուրսը (այսինքն՝ շրջանները, որոնք զբաղեցրել էր 1994 թվականին), այլ նաեւ նախկին ԼՂԻՄ մի մասը»:
Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը սկսվեց հենց Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո. «Մենք հայկական կողմում ունենք Նիկոլ Փաշինյանի՝ ոչ կոմպետենտ մարդկանց կառավարություն»:
Կարդացեք նաև
Իրավիճակն ըստ նրա՝ դրական ելքերի չի տանում: Կոնստանտին Զատուլինի համոզմամբ՝ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կլինի դեմագոգ դիկտատորի հաղթանակ, որը կմանիպուլացնի ժողովրդին:
Հարցին՝ ռուսական կողմում ինչպե՞ս են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտնի հայտարարությանը, Կոնստանտին Զատուլինը պատասխանեց. «Ռուս ժողովուրդն ունի ժողովրդական իմաստություն՝ կապված վատ պարողի հետ, որի ոտքն ով ասես կարող է տրորել տարբեր իրավիճակներում: Նույնը նաև ռուսական զենքի հետ է, որը չգիտես ինչու այլ ճակատներում, ռազմական գործողություններում լավն է դուրս գալիս, բայց ղարաբաղյան պատերազմում հանկարծ լավը չէր: Իրականում Փաշինյանը ոչ միայն գլուխ չի հանում մոբիլիզացիայից զինված ուժերի, այլև իրավական հարցերից: Իրեն հռչակել էր գերագույն գլխավոր հրամանատար՝ հույս ունենալով դիվիդենտներ շահել՝ չունենալով պատկերացնում, որ Արցախում պատերազմի մասին էր խոսքը: Երկրորդը այն հանգամանքն է, որ վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար պատերազմական գործողությունների ժամանակ, մինչդեռ պաշտոնապես պատերազմ հայտարարված չէր»:
Կոնստանտին Զատուլինը վրդովված է՝ ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն պարագայում, երբ անհասանելի Շուշին առանց մարտի հանձնվել է:
Կոնստանտին Զատուլինը Նիկոլ Փաշինյանի և նրա պատգամավորների մասին ասաց. «ՀՀ վարչապետը և նրա պատգամավորներն իրականում չէին ձերբազատվել իրենց արևմտյան կողմնորոշումից, ուղղակի որոշ ժամանակ այն խլացրել էին: Հիմա նորից դուրս են եկել, որ իրենց վերապահումները ներկայացնեն ռուսական զենքի մասին: Ռուսական զենքը գիտակ ձեռքում, որը գիտի ինչպես օգտագործել, հասնում է իր նպատակին: Ռուսական զենքը, եթե չեն ուզում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»:
Զուգահեռներ անցկացնելով Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ նա ասաց. «Մի բան է Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պատմությամբ, որը մինչ իշխանության գալը խոսում էր Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին, այլ բան է Ռոբերտ Քոչարյանը»:
Նա հիշեցրեց՝ հենց Քոչարյանի օրոք են կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվել Ռուսաստանի հետ: Կոնստանտին Զատուլինը վստահ է՝ իմաստ չունի հույս դնել Արևմուտքի վրա և հավաստիացրեց՝ հայ-ռուսական հարաբերություններն այլընտրանք չունեն, ինչը պետք է Հայաստանում հասկանան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Վերջապես հասկացեք,Փարինյանը ռուսական զենքը քննադատելու համար չէ այդ նախադասությունը ասել,այլ Սերժ Սարգսյանին կպնելու համար՝որպեսզի արդարացնի կամ հավասարակշռի անիմաստ ձեռք բերված ՍՈՒ 25 ձեռք բերմանը:Հիմա պողոսներն էլ ,,դրոշակ,,են սարքել ,,Իսկանդերների,,անորակությունը՝արդարացնելու մեր պարտությունը:Վարչապետին քիչ է հետաքրքրում ռուսների վրդովմունքը,նրան պետք է պողոսներին համոզի,որ ինքը մեղավոր չէ՝կարծում եմ ստացվել է: