Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մերժում է ռուսական դատարանի որոշումը

Մարտ 03,2021 23:33

«Ազատություն». Ռուսաստանի մայրաքաղաքի Տվերսկոյ շրջանի դատարանը չի բավարարել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (ՌԴ) դիմումները:

Ռադիոկայանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը: «Ռոսկոմնադզորը»՝ ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը, սպառնում է խոշոր տուգանքներ կիրառել կամ Ռուսաստանի տարածքում արգելափակել ռադիոկայանը, եթե այն շարունակի չհետևել ՌԴ-ում սահմանված` «արտասահմանյան գործակալ» հայտարարված ԶԼՄ-ների նյութերի մակնշման նոր պահանջներին։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը բողոքարկել է դատարանի այսօրվա որոշումը: «Ազատություն» ռադիոկայանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակել աշխատել Ռուսաստանում իր աճող լսարանի համար՝ չնայած Կրեմլի բուռն ճնշմանը: Ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն ասել է. «Ազատությունը» կտրականապես մերժում է այդ տուգանքների կիրառման որոշումները և չի ընդունում դրանց բողոքարկման մերժումը Ռուսաստանի դատարանի կողմից»:

Ըստ Ջեյմի Ֆլայի` «Ռոսկոմնադզոր» ինտերնետային կարգավորիչի սահմանած ինքնամակնշման կանոնակարգերը, որոնք փաստացի ուղղված են ԶԼՄ-ի բովանդակային հարթակների վարկաբեկմանը և լսարանի մոտ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, պետության կողմից հովանավորվող հարձակում է, ինչը լրատվամիջոցների ազատության դեմ է, խախտում է Ռուսաստանի Սահմանադրությունը և տեղական օրենքները:

«Ազատություն» ռադիոկայանը կշարունակի առարկել, բողոքել և բողոքարկել այս պահանջները», – ասել է նա` ևս մեկ անգամ շեշտելով, որ ռադիոկայանը չի լքի Ռուսաստանում ընդլայնվող լսարանը, և որ չնայած Կրեմլի ճնշման այս արշավին` շարունակում է զբաղվել անաչառ և անկախ լրագրությամբ: Ֆլայն ընդգծել է, որ խմբագրական անկախության վրա ազդելու այս աղաղակող փորձերը չեն կարող զսպել ռադիոկայանի գործունեությունը, հատկապես, երբ ռուսաստանցիները պահանջում են ճշմարտությունը:

Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր, որ «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայանի» և նրա գլխավոր տնօրենի նկատմամբ արդեն կազմվել է 195 արձանագրություն մակնշման կանոնների խախտման համար, իսկ դատարանի կողմից նշանակված տուգանքի ընդհանուր չափը կարող է գերազանցել 70 միլիոն ռուբլին: «Ազատություն» ռադիոկայանը հայտարարել էր, որ առաջին տուգանքները բողոքարկել է Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031