Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին վազանց է կատարել և բախվել հանդիպակաց երթևեկող ավտոմեքենային, որը կողաշրջվել է

Մարտ 05,2021 12:34

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին

Երեկ երեկոյան Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել Մ․Օ․-ին (Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի 22-ամյա բնակիչ) վարած «ՕՊԵԼ» մակնիշի և Ս․Ն․-ին (Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 54-ամյա բնակիչ) վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները:

Ժամը 19:56-ին ԱԻՊԾ Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր ավտոմեքենաները հոսանքազրկելու նպատակով:

ՃՏՊ հետևանքով` վարորդները ստացել են մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ և Ասկերանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

ՃՏՊ մեկ դեպք գրանցվել է այսօր լուսադեմին:

Ժամը 08:20-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ վրա Ա.Բ.-ն (ԱՀ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 28-ամյա բնակիչ) իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենայով վազանց է կատարել և բախվել հանդիպակաց երթևեկող Ա.Ա.-ի (ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ) վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է:

Տուժածներ չկան:

Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի ճանապարհային ոստիկանության շրջանային բաժինը:

Հարգելի հայրենակիցներ,
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է վարորդներին՝ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից ու արտակարգ իրավիճակից:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031