Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին

Մարտ 09,2021 22:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմություն է, և պետք է մտածել ապագայի մասին: Նման հայտարարություն Ալիևն արել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չա.աթայ Քըլըչի հետ հանդիպմանը:

«Այսօր  մեր տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, նոր իրողություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է պատմության մեջ, այն լուծվել է, ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին: Մասնավորապես, կարևորագույն հարցերից է տրանսպորտային նախագծերի իրականացումը, Զանգեզուրի միջանցքի բացումը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կհասնենք նաև դրան»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031