Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ բանը, որ ակնկալվում է ոստիկանությունից՝ քաղաքացիական ակցիաների խաղաղ բնույթն ու կարգուկանոնը հսկելն է. Արտակ Զաքարյան

Մարտ 09,2021 23:50

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոնայք ոստիկաններ,

Դավաճան Նիկոլից ցանկացած հրաման ստանալիս, միշտ հիշե՛ք, որ դուրս եք գալու նաև ձե՛ր արժանապատվության համար պայքարող մարդկանց դեմ։

Դուք ունեք արժանապատվություն, Հայի արժանապատվություն։ Ձեր երակներում հոսում է Հայի արյուն, ձեր առջև կանգնած են ձեր քույրերն ու եղբայրները։ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում կանգնած են մեր ազգի լավագույն մասը, նրա սերուցքը՝ ամենագիտակից, նվիրյալ ու սրտացավ մարդիկ։

Այսօր, միակ բանը, որ ակնկալվում է ոստիկանությունից՝ քաղաքացիական ակցիաների խաղաղ բնույթն ու կարգուկանոնը հսկելն է։

Իսկ եթե, այնուամենայնիվ որոշեք ձեր ոստիկանական մահակներն ու հատուկ միջոցները կիրառել՝ չմոռանաք ձեր զոհված ընկերներին, մեր 5000-ից ավելի զոհերին, վաճառված Հայրենիքն ու դավադիր իշխանություններին։

Աստված թող լինի ձեզ դատավոր։ Խաղաղ ծառայություն եմ մաղթում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031