Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշ թաղամասում եւս մի մանկահասակ երեխա թափառող շների հարձակմանն է ենթարկվել. Նազելի Բաղդասարյան

Մարտ 19,2021 14:24

Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ ահազանգ է ստացել՝ քիչ առաջ Շիրակի մարզի Մուշ թաղամասում եւս մի մանկահասակ երեխա թափառող շների հարձակմանն է ենթարկվել: Նա ասաց, որ շների հանդեպ դաժան վերաբերմունքի կողմնակից չէ, բայց հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին խոցելի են դառնում երեխաներն ու կանայք ու պետք է խնդրին լուծում տրվի:

Նա դիմեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որովհետեւ նա է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի հեղինակը:

Ի դեպ, երեկ նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում դպրոցներից մեկի բակում թափառող շունը հարձակվել եւ գզել էր դպրոցից տուն գնացող 2-րդ դասարանի երեխայի ոտքը: Բացվածքն այնքան խորն էր, որ ստիպված եղան շտապօգնություն կանչել ու երեխային տեղափոխել հիվանդանոց: Այդ տարածքում երկու դպրոց եւ երկու մանկապարտեզ կա, իսկ հարակից այգում թափառող շները վխտում են: Հասցեն պատրաստ ենք տրամադրել քաղաքապետարանին, իսկ դպրոցի համարը չենք նշում, քանի որ այդ դպրոցի տնօրենը, փոխանակ երեխաների անվտանգության մասին ինքը ահազանգի պատկան մարմիններին ու միջոցներ ձեռնարկի, արգելում էր լուսանկարել՝ իբր թե հանկարծ դպրոցի անունը չհոլովվեն, հեղինակությունը չվնասեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031