Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա կապակցությամբ

Մարտ 21,2021 12:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրուզի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնի՝ Նավրուզի կապակցությամբ:

Նոր տարին և գարնան զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնը բերում է հույսերով լի նոր սպասումներ: Թող բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, թող իրականություն դառնան Ձեր բոլոր բարի ձեռնարկներն ու երազանքները: Գալիք տարին լինի խաղաղության, համերաշխության և հաջողությունների տարի:

Հայաստանի մեր քուրդ քույրերին և եղբայրներին մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն և ամուր կամք: Մենք միասնական ջանքերով պետք է կառուցենք բարեշեն երկիր բոլորիս համար, մեր հետագա սերունդների համար:

Շնորհավոր Նավրուզ»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031