Լրահոս
Օրվա լրահոսը

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հանրային գրառումներում հանրային պաշտոնյային ներկայացվող վարքագծի կանոններ են խախտված. «Հայկական ժամանակ»

Մարտ 24,2021 09:30

Երեւանի քաղաքային իշխանության ներկայացուցիչ, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը վերջին շրջանում պարբերաբար հրապարակում է վիրավորանք պարունակող ֆեյսբուքյան գրառումներ: Օրերս էլ Պողոսյանն իր գրառումներից մեկը ձոնել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, մյուսը համընկել էր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրողներից մեկի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետ: Փոխթաղապետը, արդարացնելով բռնությունը, գրել էր, որ ժամանակին շատ են ասել՝ թավիշը չխառնել թուլության հետ, բայց մարդիկ չեն հասկացել: Իսկ Հակոբ Արշակյանի հարվածը լրագրողի դեմքին փոխթաղապետը որակել է որպես հայրական ապտակ:

Գրեթե մեկ ամիս առաջ էլ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ծառայողական քննություն էր սկսել Ներսես Պողոսյանի մեկ այլ վիրավորական գրառման պատճառով: Այն ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին էր վերաբերում:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ ծառայողական քննության արդյունքներն արդեն պարզ են: «Վերահսկողության վարչությունը ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հանրային գրառումները եւ դրանցում արձանագրել մի շարք դեպքեր, երբ հանրային պաշտոնյային ներկայացվող վարքագծի կանոններ են խախտված եղել»,- ասաց Կարապետյանը:

Վերջինս, սակայն, նշեց, փոխթաղապետի վարքագծի հետ կապված կարգապահական վարույթների, աշխատանքի նշանակման կամ ազատման մասով որոշում պիտի կայացնի Ավան վարչական շրջանի ղեկավարը. քաղաքապետը ընդամենը գնահատական կարող է տալ:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031