Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլն» Արմեն Հայկյանցին չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր

Մարտ 24,2021 15:17

ԱԺ լիագումար նիստում այսօր ավարտվեց վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնում առաջադրված երկու թեկնածուների հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցի եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ քվեարկությանը մասնակցել են 102 պատգամավորներ։ Արմեն Հայկյանցի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 11, իսկ Արսեն Մկրտչյանի թեկնածությանը՝ 87 պատգամավոր։

Արսեն Մկրտչյան

Այսպիսով, թեկնածուներից միայն Արսեն Մկրտչյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի դատավոր։  Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանն Արմեն Հայկյանցի հետ հարցուպատասխանի ժամանակ գործընկերներին կոչ էր արել նրա օգտին չքվեարկել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031