Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

«Պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձեւավորենք Ազգային ժողովը, հնարավոր է՝ շաբաթ օրը նիստ գումարվի»

Օգոստոս 17,2026 12:36 Share

Հնարավոր է՝ Ազգային ժողովը նիստ գումարի նաեւ շաբաթ օրը։ Այս մասին լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

ԱԺ նիստը երկարում է, 12 հանձնաժողովների նախագահների թեկնածումների հարցի քննարկումը դեռ չի ավարտվել, հանձնաժողովների նախագահների ընտրություն չի անցկացվել։

«Մենք հիմա քննարկում նենք տարբեր բովանդակային հարցեր, որոնք վերաբերելի չեն հանձնաժողովների աշխատանքներին։ Եթե խոսենք բուն հանձնաժողովների աշխատանքների մասին, ավելի արագ ռեժիմով կընթանանք առաջ։ Մենք պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձեւավորենք Ազգային ժողովը, որովհետեւ արդեն պետք է անցնենք բուն աշխատանքայի ռեժիմին՝ կառավարության ծրագիրն ու կառուցվածքը պետք է քննարկենք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե կառավարության ծրագրի ներկայացման վեջնաժամկետ կա՞, նա ասաց․ «Ես կվախենամ հիմա հստակ ամսաթիվ նշել, օրենքում 20-օրյա ժամկետ կա, դա գալիս է ամսի 22-ը կամ 23-ը։ Սա էլ շաբաթ է ընկնում, դուք գիտեք, որ այս նիստը մեկնարկեց օգոստոսի 2-ին՝ կիրակի օրը, դրա համար հիմա ես կվախենամ հստակ մեկնաբանել։ Հնարավոր է՝ շաբաթ օրը նիստ գումարվի, որովհետեւ կիրակի արդեն գումարել ենք նիստեր»։

Հարցին՝ եթե հանձնաժողովները ձեւավորված չլինեն, օրենքով թույլատրվո՞ւմ է կառավարության ծրագիրն ու կառուցվածքի հարցերը քննարկել խորհրդարանում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ազգային ժողովը ձեւավորվում է, երբ բոլոր մարմիններն են ձեւավորվում։ Գործնականում կարող է լինել իրավիճակ, որ ինչ-որ հանձնաժողովի նախագահ չընտրվի, բայց չընտրվելու համար էլ կա հստակ ընթացակարգ։ Այսինքն՝ գիտեք, որ երեք անգամ առաջադրվելու հնարավորություն կա, նոր կանոնակարգը հնարավորություն է տալիս անցնել հաջորդ հարցին։ Մենք բոլոր այս փուլերը պետք է հաղթահարենք, որ ԱԺ-ն համարենք ձեւավորված։ Հանձնաժողովներն ամեն դեպքում ձեւավորվելու են, եթե անգամ մենք չընտրենք որեւէ հանձնաժողովի նախագահ, ապա այդ դեպքում նախորդ գումարման օրինակով հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու է տեղակալը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31