Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հայրապետյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին է նվիրել իր 4-րդ սիմֆոնիան

Մարտ 27,2021 13:37

Անվանի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին է նվիրել իր 4-րդ սիմֆոնիան։

Սիմֆոնիայի պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի մարտի 28-ին՝ ժամը 19.30, նվագախմբի ֆեյսբուքյան էջով՝ առցանց։

Մաեստրո Հայրապետյանը նկատում է, որ իր այս սիմֆոնիայում ներկայացված է պայքարի մի թատերաբեմ, որտեղ երաժշտական թեմաները, մոտիվները, կերպարներն ունեն իրենց ուրույն դերը։ 4-րդ սիմֆոնիան հեղինակն անվանում է երաժշտական տարեգրություն, որտեղ արտահայտված են տարիների կուտակումները, այն ամբողջ էմոցիան, որ ապրել ու զգացել է։ Եվ այդ հույզերն արտացոլվել ու ամփոփել են երաժշտական բարդագույն՝ սիմֆոնիկ ժանրում։

Մաեստրո Հայրապետյանն ընդգծում է, որ մեծ ճանապարհ են անցել Սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչի արդյունքը հենց այս ստեղծագործությունն է։ «Նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի արվեստում միշտ համարձակություն կա, ինչն ինձ էլ է ոգևորում։ Այս սիմֆոնիան կյանք ստացավ նվագախմբի և դիրիժորի մեծագույն աշխատանքի ու ներդրման շնորհիվ»,- ասում է Էդուարդ Հայրապետյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031