Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը և Արա Պապյանն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին

Ապրիլ 13,2021 14:57

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանին:

Կենտրոնի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նա նշել է, որ կենտրոնը դեռևս մեկ տասնամյակ առաջ առաջին անգամ տպագրել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ իրավարար վճռի ամբողջական օրինակը, որն օգտակար է եղել հետազոտողների համար: Անցնող տասնամյակում իրավարար վճիռը տպագրվել է նաև իսպաներեն և ռուսերեն։ Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է օրերս տպագրված իրավարար վճռի թուրքերեն տարբերակը: Նա գրքի մեկ օրինակ նվիրել է Հանրապետության նախագահին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930