Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքը վտանգված է, բայց վտանգված են նաեւ Երեւանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր»․ Վովա Վարդանով

Ապրիլ 24,2021 18:25

«Բնական է՝ Սյունիքը վտանգված է, բայց նաեւ այսօրվա զենքի եւ տեխնիկայի հնարավորությունները հաշվի առնելով՝ վտանգված է նաեւ Երեւանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր, որովհետեւ հրթիռը շատ հեռու է թռնում, տանկն էլ շատ արագ է տեղաշարժվում, մանավանդ՝ ասֆալտին»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։

«Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին անհաջող տեղ էինք գտել նստելու համար՝ էշի ականջի հետ եմ։ Ոչ միայն ոչինչ չէինք անում, այլեւ պահպանում էինք ստատուս քվոն ոչ միայն սահմանին, այլեւ մեր գլխում, մեր բանակում»,-նշեց նա։

«Եթե մենք ճիշտ հայ լինենք, այս երկրի համար ճիշտ քաղաքացի լինենք, մեզ հնարավոր չի լինելու այլեւս երբեք կոտորել, շեղել եւ հաղթել: Ամեն մարդ, ով իրեն մարդ ու պատասխանատու է զգում, պետք է անի ակտիվ գործողություններ: Օրինակ, մեր կազմակերպությունն այս պահին հրետանու զորավարժություններ է անում զորամասերից մեկում։ Եթե պատրաստ լինենք, մեր հնարավոր չի լինի սպանել, հնարավոր չի լինի կրկնել ցեղասպանությունը»,-հավելեց Վովա Վարդանովը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930