Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցեր Բեռլինում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին (ֆոտոռեպորտաժ)

Ապրիլ 24,2021 23:01

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանության շենքի առջև մեր հայրենակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում բարձրացրել են նաև Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը խախտում է հայ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ ժնևյան կոնվենցիաները:

Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն և գերմաներեն լեզուներով․ «Դադարեցնե՛ք հայ գերիների խոշտանգումները Ադրբեջանում», «Դադարեցրե՛ք թուրքական ֆաշիզմը», «Մենք մեր պատմության համար», «Խաղաղություն Հայաստանին»:

Ցույցի մասնակիցները պաստառներում նաև իրենց դժգոհությունն են հայտնել Գերմանիայի իշխող` Քրիստոնեա- դեմոկրատների միությանը (ՔԴՄ)՝ Ադրբեջան-Թուրքիա բռնապետությանը ագրեսիայի պատերազմի քարոզչությամբ օժանդակելու համար: Մեր հայրենակիցների կազմակերպած ցույցին իրենց մասնակցությամբ և պարզած դրոշներով աջակցություն են հայտնել նաև այլազգի ցուցարարներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և այլն:

Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ

ֆոտոռեպորտաժը՝ ‘’Neues Deutschland” պարբերականի խմբագիր Փիթըր Շթայնիգերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930