Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Գերմանիայում երիտասարդական ցույցերն ուղեկցվել են բախումներով ու թալանով

Նոյեմբեր 01,2026 11:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 31-ին Գերմանիայի ավելի քան 30 քաղաքում տեղի են ունեցել երիտասարդական զանգվածային ցույցեր, որոնք երեկոյան մի շարք վայրերում վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Բողոքի ակցիաները կազմակերպվել էին «Gen Z regelt» («Gen Z-ն է որոշում») նախաձեռնության կոչով։ Ցուցարարները պահանջում էին բարելավել կրթության որակը, նվազեցնել կյանքի թանկությունը, մեծացնել սոցիալական արդարությունը և դեմ էին պարտադիր զինվորական ծառայությանը։ Այս մասին տեղեկանում ենք գերմանական աղբյուրներից։

Գերմանական ZDF հեռուստաընկերության տվյալներով՝ ցույցերի մեծ մասն անցել է խաղաղ, սակայն երեկոյան իրավիճակը սրվել է մի շարք քաղաքներում։ Ֆրանկֆուրտում ցուցարարները քարեր, շշեր և հրավառության միջոցներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Քաղաքի կենտրոնում կոտրվել են խանութների ցուցափեղկեր, արձանագրվել են թալանի դեպքեր։ Ոստիկանությունը փակել է հայտնի առևտրային Զայլ փողոցը, իսկ միջադեպերի վայրում գործի են անցել հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Կարգազանցություններ են արձանագրվել նաև Քյոլնում և Համբուրգում։ Քյոլնում ցուցարարները շշեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ Համբուրգում հրկիզվել են շինարարական արգելապատնեշներ և աղբամաններ։ Ոստիկանությունը մի շարք քաղաքներում կիրառել է ջրցան մեքենաներ։ Բախումների հետևանքով ոստիկաններ են վիրավորվել, եղել են ձերբակալություններ։

Ըստ Reuters-ի՝ կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, մինչդեռ ոստիկանության գնահատականներով՝ երեք խոշոր քաղաքներում՝ Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Բեռլինում, մասնակցել է շուրջ 18 հազար մարդ։

Իշխանությունները զգուշացրել են, որ ծայրահեղական խմբերը կարող են փորձել օգտագործել երիտասարդների սոցիալական դժգոհությունը։

Լուսանկարը՝ Hessenschau-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30