Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշում է Հայրենական մեծ հաղթանակի 76-ամյակը

Մայիս 08,2021 16:48

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 7-11-ը նշում է  Հայրենական մեծ հաղթանակի 76-ամյակը։

Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Ինտելեկտուալ պայքարում միմյանց դեմ մրցում էին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները։ Ձևավորվել էր 9 թիմ, վիկտորինայի թեմատիկան  Հայաստանի մասնակցությունն էր Հայրենական մեծ պատերազմին և ճակատագրական մարտերը։

Մրցանակային 3-րդ տեղը գրավեց  ԵՊՀ-ի, 2-րդ՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուստաստանի տնտեսագիտական համալսարանի թիմը և առաջին  տեղը՝  Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմը։ Ամենագիտակ մասնակից ճանաչվեց հայ-ռուսական սլավոնական համալսարանից Դավիթ Սարգսյանը։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կից հանրակրթական դպրոցի թիմը:

«Մենք կարևորում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մեծ գործը, հիշում և հպարտանում ենք հերոսներով, որոնք կերտել են Մեծ Հաղթանակը։ Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ հավերժացվել է վետերանների սխրագործությունը: Նման վիկտորինան երիտասարդների շրջանում բարձրացնում են իրազեկվածությունը և հարգանքի նշան է բոլոր նրանց, ովքեր կյանք չեն խնայել մեծ հաղթանակի համար։ Հարգում ենք բոլոր զոհերի հիշատակը և հպարտանում վետերաններով, որոնք մեր կողքին են»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Արդեն ամենամյա դարձած վիկտորինան անց է կացվում ՀՀ Վետերանների կոմիտեի, ՀՀ–ում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» գիտակների ասոցիացիայի հետ:

Ինտելեկտուալ խաղին զուգահեռ տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսի բացումը։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ Հայրենական Մեծ պատերազմի տարիներից։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռոսարխիվի,  Հայաստանի ազգային արխիվի և Ա. Խաչատրյան տուն-թանգարանի հետ:

Հայրենական Մեծ հաղթանակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մայիսի 8-ին և 9-ին։  Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։

Հաղթանակի 76-ամյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին 19։00-ին Կոմիտասի  անվ․ կամերային երաժշտության տանը «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագիրը կրող դասական երաժշտության համերգով,  որը  իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Համերգին հնչելու են կոմպոզիտորներ Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Հայրենական պատերազմի տարիներին։ Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կցուցադրվի նաև թեմատիկ ֆոտոցուցահանդես։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31