Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ մեկ ներկայացուցչի հետ»

Մայիս 09,2021 18:19

«Նույնիսկ ամենից վատ երազում անհուսալի վատատեսը չի մտածում, որ այսօրվա իշխանությունը կարող է վերարտադրվել»,- պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Անդրադառնալով հաշվեհարդարներին՝ նա ասաց․ «Ես իշխանության եմ եկել 1998 թվականին, և չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ մեկ ներկայացուցչի հետ։ Ուրեմն՝ մի հորինեք մի բան, որը գոյություն չունի»։

Նա լրագրողին խնդրեց օրինակներ բերել, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը ասաց․ «Ես կառաջարկեմ չանլրջացնել այս միջոցառումը, եթե չկան ուրիշ հարցեր, շնորհակալություն, մենք գնում ենք մեր հանրահավաքին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31